Կարևոր իրադարձություններ

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար

13 Օգոստոս, 2025 19:32
Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10  ուսանողի համար

Հայաստանի տարբեր բուհերի 10 ուսանող Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքում այս ամռանը հնարավորություն ունեցավ մեկնելու ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրի:

Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները մասնակցել են դասախոսությունների աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ընդգրկված Բերքլիում, շրջայց կատարել Սթենֆորդի համալսարանում, մասնակցել ինտերակտիվ դասընթացների և իրականացրել խմբային աշխատանքներ: Նրանք նաև հյուրընկալվել են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններում և Visa-ի ինովացիոն կենտրոնում:

Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար Ամերիաբանկի և Visa-ի կողմից իրականացված այս մրցույթն անցկացվել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում: Մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն միտք և պայծառ գաղափարներ ունեցող ուսանողներին։

Հիշեցնենք, որ բացի Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգրից, ուսանողները «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում մրցում էին նաև 160 կրթաթոշակի և Ամերիաբանկի կողմից «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում ստանալու համար:

Բերքլիի կրթական ծրագրին մասնակցած ուսանողները Երևան վերադառնալուց հետո կիսվել են իրենց տպավորություններով: Մանրամասները` տեսանյութում:


Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը:
Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ,
ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին