Կարևոր իրադարձություններ

Առաջին հայը՝ Համաշխարհային Տնտեսական Ֆորումի Երիտասարդ գլոբալ առաջնորդների ընտանիքում

04 Սեպտեմբեր, 2025 15:00
Առաջին հայը՝ Համաշխարհային Տնտեսական Ֆորումի Երիտասարդ գլոբալ առաջնորդների ընտանիքում

2021 թվականին Սուրեն Ալոյանը՝ կրթության փորձագետ և «Դասարան» կրթական ծրագրի ու «Կորիզ» կրթական շարժման հիմնադիրը, դարձավ առաջին հայաստանցին, որին Համաշխարհային Տնտեսական Ֆորումը ճանաչեց որպես Երիտասարդ գլոբալ առաջնորդ (Young Global Leader)։

Այս բացառիկ ճանաչումը ոչ միայն անձնական հաջողություն էր, այլև կարևոր հնարավորություն՝ Հայաստանը ներկայացնելու աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում։

YGL համայնքը համախմբում է 120 երկրների ավելի քան 1400 առաջնորդների՝ ձեռներեցների, տեխնոլոգիական նորարարների, մանկավարժների, արվեստագետների, քաղաքական գործիչների ու մշակութային գործիչների։ Արդեն չորս տարի է, ինչ Սուրեն Ալոյանն այս եզակի համայնքի մաս է․ մի վայր, որտեղ ձևավորվում են գլոբալ օրակարգերը և որտեղ քննարկվում են համաշխարհային խնդիրների լուծումները։

Այս օրերին նա Ժնևում է՝ մասնակցելու YGL-ի տարեկան գագաթնաժողովին։ «Իմ ամենամեծ նպատակը, — ասում է Սուրեն Ալոյանը, — Հայաստանը ներկայացնելն է որպես կրթություն արտահանող պետություն։

Կրթությունը մեր ամենամեծ ռեսուրսն է, և ես հավատում եմ, որ այն կարող է դառնալ մեր ազգային այցեքարտը»։ Սուրեն Ալոյանի օրինակով Հայաստանը ոչ միայն հնչում է միջազգային բարձր հարթակներում, այլև ստանում է ճանաչում՝ որպես երկիր, որը կարող է աշխարհին տալ նորարարական կրթական լուծումներ։

Լրահոս

Դիտել ավելին