Կարևոր իրադարձություններ

Սյունիքում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

12 Սեպտեմբեր, 2025 15:30
Սյունիքում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

Սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Կապանի բնակիչ մի երիտասարդ Համայքային ոստիկանության Կապանի բաժնում տվել է հաղորդում, որ վերջին չորս օրվա ընթացքում իրենց տան ննջասենյակից գողացել են մահճակալի ներքնակի տակ դրած ոսկյա թևնոցը՝ պատճառելով 170 հազար դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մեկնել է Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Քրեական ոստիկանների ստացած օպերատիվ տվյալն իրացվել է

Կապանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Պարզվել է, որ թևնոցը գողացել է հաղորդում տվողի հայրը, այն վաճառել և ստացած 100 հազար դրամը ծախսել իր կարիքների համար։

46-ամյա հայրը խոստովանել է արարքը: Գողոնը հայտնաբերվել է։

Լրահոս

Դիտել ավելին