Կարևոր իրադարձություններ

Գոռ Պատվականի Վարդանյան Հայստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի շնորհավորական ուղերձը ուսուցիչներին

05 Հոկտեմբեր, 2025 18:35
Գոռ Պատվականի Վարդանյան Հայստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի շնորհավորական ուղերձը ուսուցիչներին
Մարդկային կապիտալի թիվ մեկ մշակներ՝ սիրելի ուսուցիչներ,
Ձեզ բնորոշ հատուկ ջերմությամբ, երախտապարտությամբ և առանձնակի հարգանքով շնորհավորում եմ ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ։
Ուսուցիչ բառը մտաբերելիս ակամայից ջերմություն, հոգատարություն, նոր գիտելիքներ ստանալու ոգևորվածություն, գունեղ պատկերներով հիշողություններ ու ասոցիացիաներ ես ապրում։ Այդ ամենը սերտորեն կապվում է Ձեզ հետ՝ Ձեր անձնուրաց աշխատանքի, անսպառ համբերության, խորը գիտելիքի և սրտացավության շնորհիվ։
Դուք եք այն մարդիկ, ովքեր ձևավորում են մեր հասարակության մտավոր և բարոյական հենքը, սերմանում են արժեհամակարգ, պատասխանատվություն և ստեղծարար մտածողություն՝ հզոր հիմք ապահովելով երկրի ապագայի համար։
Այս օրը ևս մեկ գեղեցիկ առիթ է՝ մեր անկեղծ շնորհակալությունն արտահայտելու ձեր անփոխարինելի դերի և հսկայական աշխատանքի համար։ Թող ձեր սրտերում երբեք չմարի ուսուցանելու, ոգեշնչելու և սովորեցնելու բերկրանքը։
Թող ձեր ջանքերն ու նվիրումն արժանանան բարձր գնահատանքի, ձեր աշակերտների ու ուսանողների հաջողությունները լինեն ձեր ամենամեծ պարգևը, իսկ աշխատանքային յուրաքանչյուր օր ուղեկցվի հարգանքով, սիրով ու գոհունակությամբ։
Շնորհավոր ուսուցչի միջազգային օրը՝ ձեզ ամուր առողջություն, անսպառ էներգիա և նոր մասնագիտական ու ստեղծագործական ձեռքբերումներ եմ մաղթում։

Լրահոս

Դիտել ավելին