Կարևոր իրադարձություններ

Հանքարդյունաբերական միջազգային ֆորում. ոլորտի կայուն զարգացումը քննակումների առանցքում

07 Հոկտեմբեր, 2025 12:50
Հանքարդյունաբերական միջազգային ֆորում. ոլորտի կայուն զարգացումը քննակումների առանցքում

2025 թվականի հոկտեմբերի 3–4-ին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի Հանքարդյունաբերական երկրորդ միջազգային ֆորումը։ Ֆորումի նպատակն էր մեկ հարթակում համախմբել տեղական և միջազգային մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, ներդրողների և փորձագետների՝ քննարկելու հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և կայուն զարգացման գլոբալ միտումները։

Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան քառասուն միջազգային և տեղական բանախոսներ, ՀՀ կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անդամ կազմակերպությունների ղեկավարներ։ Ֆորումի միջազգային խոսնակները, ոլորտի հեղինակավոր փորձագետները ներկայացնում էին ավելի քան 8 երկիր։ Հոկտեմբերի 3-ին ֆորումի բացմանը մասնակցեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ֆորումի գլխավոր հովանավոր, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով․ «Ոչ մի այլ ոլորտ չի առաջարկում նույնչափ մեծ հնարավորություններ, որքան հանքարդյունաբերությունը։ Պատասխանատու կառավարման արդյունքում այն կարող է դառնալ աճի և սոցիալական զարգացման հզոր շարժիչ ուժ՝ Հայաստանը վերածելով ծաղկող տնտեսության։

Մեզ անհրաժեշտ է արդյունաբերություն, որը ոչ միայն տնտեսապես կենսունակ է, այլ նաև ժամանակակից, անվտանգ, պատասխանատու և ներառական։ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի երկու օրերի ընթացքում կծավալվեն հենց այս հարցերի շուրջ քննարկումներ»։

Ֆորումի մյուս գլխավոր հովանավոր Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը շեշտեց.«Այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունների և գլոբալ տնտեսական միտումների պայմաններում հանքարդյունաբերության հետագա զարգացումը և ոլորտում որակյալ ներդրումների ներգրավումը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար:

Այս առումով Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը  կարևոր հարթակ է տրամադրում ոլորտի ապագայի շուրջ մասնագիտական երկխոսություն ծավալելու և զարգացման հնարավորությունները նախանշելու համար: Որպես Ֆորումի գլխավոր հովանավոր հպարտ ենք,մեր ներդրումն ունենալ այս երկխոսության կայացման մեջ»:

Ֆորումի գլխավոր հովանավորներն էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Լիդիան Արմենիա ընկերությունը, hովանավոր` Ամերիաբանկ: Միջոցառման կայացմանը նպաստել են նաև գործընկեր կազմակերպություններ՝ ՔեյՓիԷմՋի Հայաստան, Կոմացույի պաշտոնական ներկայացուցիչ Իկո մաշիների, ԲիԴիՕ Հայաստան, Մենդիառեսորսիս, Նորգեո, Գրանթ Թորնթոն Հայաստան։

Լրահոս

Դիտել ավելին