Թրամփը կարող է 15%-ից բարձրացնել Նորվեգիայի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը կամ համոզել այլ երկրներին չգնել նորվեգական էներգետիկ ռեսուրսներ, հաղորդում է The Telegraph-ը: Օսլոն ընդգծել է, որ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն անկախ է կառավարությունից:
Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության նախկին պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդեն The Telegraph-ին ասել է, որ Թրամփը, հնարավոր է, իսկապես համոզված է, որ Նորվեգիայի կառավարությունն է պատասխանատու Խաղաղության մրցանակի համար, և դա շատ վտանգավոր է Նորվեգիայի համար։
Նորվեգացի պատմաբան և «Նոբելյան մրցանակի մեծ պատմությունը» գրքի հեղինակ Էյվինդ Ստեներսենն ասել է, որ Օսլոյում այս պահին որոշակի անհանգստություն է տիրում, քանի որ պարզ չէ, թե ինչպես կարձագանքի Թրամփը։
Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 10-ին, որին կմասնակցի 338 թեկնածու։