Կարևոր իրադարձություններ

Արգենտինայի նախագահ Միլեյը Թրամփին նամակ է հանձնել՝ առաջարկելով նրան առաջադրել Նոբելյան մրցանակի

15 Հոկտեմբեր, 2025 11:47
Արգենտինայի նախագահ Միլեյը Թրամփին նամակ է հանձնել՝ առաջարկելով նրան առաջադրել Նոբելյան մրցանակի

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Դոնալդ Թրամփին նամակ է հանձնել, որում հայտարարում է ԱՄՆ առաջնորդին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու իր ծրագրերի մասին, հայտնում է Clarin թերթը։

«Ի նշան իմ խորին հիացմունքի ես ցանկանում եմ անձամբ Ձեզ առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի՝ աշխարհում խաղաղության հասնելու գործում Ձեր ունեցած ակնառու ներդրման համար», - ասվում է նամակում, որում Միլեյը հիշատակում է Թրամփի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Արգենտինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ Միլեյը Թրամփին է հանձնել ազատ արձակված իսրայելցի պատանդների հարազատների, այդ թվում՝ հարավամերիկյան երկրի քաղաքացիների կողմից գրված նամակը:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնել է Վենեսուելայի նախկին ընդդիմադիր պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոյին։

Լրահոս

Դիտել ավելին