Կարևոր իրադարձություններ

Ավինյանը գնահատել է երկարամյա աշխատակիցների ներդրումը Երևանի զարգացման գործում

24 Հոկտեմբեր, 2025 18:30
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Ավինյանը գնահատել է երկարամյա աշխատակիցների ներդրումը Երևանի զարգացման գործում
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Մուրադյանին: Պարգևատրվել են նաև քաղաքապետարանի ու ենթակա կառույցների այլ աշխատակիցներ։ Քաղաքապետն այս մասին հրապարակում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով.
 
«Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում եմ հանձնել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Մուրադյանին:
Պարգևատրել եմ նաև Երևանի քաղաքապետարանի ու ենթակա կառույցների այն աշխատակիցներին, ովքեր ավելի քան 45 տարի բարեխղճորեն աշխատում են Երևանի համար»:
 
 

Լրահոս

Դիտել ավելին