Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը մեկ ամսով դուրս է մնում խաղադաշտից`վնասվածքի պատճառով

27 Հոկտեմբեր, 2025 18:10
Հենրիխ Մխիթարյանը մեկ ամսով դուրս է մնում խաղադաշտից`վնասվածքի պատճառով
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի կիսաջլային մկանի վնասվածք է ստացել և մոտ մեկ ամիս բաց կթողնի։ Այս մասին հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Մխիթարյանը ստիպված կլինի բաց թողնել նոյեմբերի 23-ին կայանալիք «Միլանի» դեմ խաղը, Ա Սերիայի ևս չորս հանդիպում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի երկու խաղ։ Նա վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում։

Լրահոս

Դիտել ավելին