Կարևոր իրադարձություններ

Պաշտպանական թիմը պահանջում է Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակումը

01 Նոյեմբեր, 2025 15:04
Պաշտպանական թիմը պահանջում է Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակումը
«Վարդան Ղուկասյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի, եթե իրավասու մարմինները գոնե նվազագույն հարգանք ունեն օրենքի նկատմամբ, քանզի այն վարույթով, որով վերջինս կալանավորվել է, 21.10.2025 թ-ից առկա է քննիչի նոր որոշում՝ այլընտրանքային խափանման միջոցների համակցություն ընտրելու վերաբերյալ»,-այս մասին հայտարարություն է տարածել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը։
«Համապատասխան միջնորդությունները իրավասու սուբյեկտներին ուղարկված են դեռ երեկվանից (մեզ հասու լինելու պահից), բայց դեռևս մնում են անարձագանք»,- ասված է հայտարարությունում:

Լրահոս

Դիտել ավելին