Ճիշտ չի լինի մեկնաբանել Էրդողանի հնարավոր այցը Հայաստան. Փաշինյան
04 Նոյեմբեր, 2025 11:58
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճիշտ չի համարում մեկնաբանել Թուրքիայի նախագահի՝ 2026 թ. մայիսին Երևան այցելելու հնարավորությունը, սակայն ընդգծել է, որ պաշտոնապես հրավիրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայաստան։
«Պարզապես ասեմ, որ պաշտոնապես հրավիրել եմ, և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի»,– նշել է Փաշինյանը։