3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը քննարկվում են Գեղարքունիքում՝ հրատապ նիստում
04 Նոյեմբեր, 2025 13:18
Գեղարքունիքում այսօր հրավիրվել է խնամակալության և հոգաբարձության մարմնի հրատապ նիստ, որտեղ քննարկվելու են 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, այդ թվում՝ ծնողներին ծնողական իրավունքից զրկելու և երեխայի հետագա խնամքի հարցերը։
Այս մասին news.am–ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։