Կարևոր իրադարձություններ

Վաղարշապատցիները ցույց տվեցին, թե ինչ ուղի են ընտրում. Ավինյանը` Վաղարշապատի ընտրությունների մասին

17 Նոյեմբեր, 2025 10:36
Վաղարշապատցիները ցույց տվեցին, թե ինչ ուղի են ընտրում. Ավինյանը` Վաղարշապատի ընտրությունների մասին
«Վաղարշապատի ընտրություններում Քաղաքացիական պայմանագրի հաղթանակը ժողովրդի հստակ կամքի արտահայտությունն է։
Վաղարշապատցիները ցույց տվեցին, թե ինչ ուղի են ընտրում՝ խաղաղության, ազատության և ժողովրդավարության ուղին։
Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին՝ արժանի հաղթանակի համար։
Սա թիմի հաղթանակ է, բայց նախ և առաջ՝ վաղարշապատցիների հաղթանակ, ովքեր ընտրեցին իրենց համայնքի զարգացումն ու ժողովրդավարությունը։
Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր վաղարշապատցիներին իրենց դիրքորոշման համար։
Այս ընտրությամբ Վաղարշապատը վերացրեց այն պատրանքները, որոնցով սնվում էին վերադարձի ակնկալիք ունեցող նախկին իշխանություններն ու նրանց ածանցյալ խմբերը:
Հասարակությունը հստակ ցույց տվեց, որ երկրի ապագան հիմնվում է ոչ թե հին մեթոդների ու փակ համակարգերի, այլ՝ խաղաղության, ազատության և ժողովրդավարության ամրապնդման վրա։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակելու է առաջ շարժվել նույն սկզբունքներով՝ մեր երկրի կայուն, ժողովրդավար և անվտանգ զարգացման համար»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով երեկ Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններին, որի արդյունքում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝  Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին