Տոկաևը բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ:
Բանակցությունների ընթացքում Տոկաևը նշել է, որ Փաշինյանի այցը խթան կհաղորդի ռազմավարական գործընկերության զարգացմանը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ այցը նոր դարաշրջան կբացի երկկողմ հարաբերություններում՝ հիշեցնելով նախկինում ստորագրված համաձայնագրերը, որոնցից մի քանիսն արդեն իսկ իրականացվել են։
Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք կարևոր փաստաթղթեր։