Կարևոր իրադարձություններ

ՆԳ նախարարությունը վերափոխում է անձնագրային համակարգը․ մոլերում կբացվեն գերժամանակակից գրասենյակներ

24 Նոյեմբեր, 2025 17:57
ՆԳ նախարարությունը վերափոխում է անձնագրային համակարգը․ մոլերում կբացվեն գերժամանակակից գրասենյակներ
Երևանի ամենաբեռնված առևտրի կենտրոններում կբացվեն գերժամանակակից գրասենյակներ, որտեղ կգործեն կենսաչափական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքավորումներ։ Նոր կենտրոնները կգործեն մանկական խաղասրահով և սպասարկման միջազգային չափանիշներով։
Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով․
«Սրանով մենք հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտ կսահմանենք ՀՀ-ում՝ փակելով անձնագրային համակարգի հնամաշ և ցածրորակ ենթակառուցվածքի էջը, կոտրելով ոլորտի կարծրատիպերը»։

Լրահոս

Դիտել ավելին