Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է 2025-2026 թթ. արձակուրդների ժամկետները

25 Նոյեմբեր, 2025 10:56
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է 2025-2026 թթ. արձակուրդների ժամկետները
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների արձակուրդների ժամանակացույցը։
Առաջին դասարանների համար՝
• Ձմեռային արձակուրդը կտևի 2025 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ (5-օրյա), կամ մինչև հունվարի 17-ը՝ 6-օրյա ուսումնական շաբաթի դեպքում։
• Գարնանային արձակուրդը՝ 2026 թվականի մարտի 16-ից 27-ը ներառյալ (5-օրյա), կամ մինչև մարտի 28-ը՝ 6-օրյա շաբաթի դեպքում։
Երկրորդ դասարանների համար՝
• Ձմեռային արձակուրդը՝ դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 16-ը ներառյալ (5-օրյա), կամ մինչև հունվարի 17-ը՝ 6-օրյա շաբաթի դեպքում։
• Գարնանային արձակուրդը՝ 2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ (5-օրյա), կամ մինչև մարտի 28-ը՝ 6-օրյա շաբաթի դեպքում։
3-12-րդ դասարանների համար՝
• Ձմեռային արձակուրդը սահմանված է 2025 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ։
• Գարնանային արձակուրդը՝ 2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ (5-օրյա), կամ մինչև մարտի 28-ը՝ 6-օրյա շաբաթվա դեպքում։

Լրահոս

Դիտել ավելին