Կարևոր իրադարձություններ

Կամավորների հերթական խումբը Հատիսում՝ խորհրդանշական նախաձեռնության շուրջ (տեսանյութ)

01 Դեկտեմբեր, 2025 13:06
Կամավորների հերթական խումբը Հատիսում՝ խորհրդանշական նախաձեռնության շուրջ (տեսանյութ)

«Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններում ապրող բազմաթիվ քաղաքացիներից կազմված հերթական կամավորական խումբը՝ մշակույթի ու արվեստի գործիչների, ինչպես նաև 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր հայրենակիցների մասնակցությամբ, բարձրացավ Հատիսի գագաթ՝ միավորելով ուժերը կարևոր ու խորհրդանշական նախաձեռնության շուրջ։

Մենք հզոր ազգ ենք՝ տաղանդավոր, հարուստ պատմությամբ, սակայն մեր ամենամեծ ուժը մեր միասնականության մեջ է։ Իմ նպատակն է, քրիստոնեությունը որպես առաջինը պետական կրոն ընդունած ազգ, այս նախաձեռնությունը կյանքի կոչել՝ ի նպաստ համերաշխության և հաշտության։
Քրիստոսի արձանի կառուցումը մի նոր կամուրջ է համահայկական համախմբման ճանապարհին՝ միավորելով սերունդներին հանուն մեկ նպատակի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանն ու կից հրապարակել տեսանյութ։
 

Լրահոս

Դիտել ավելին