ԵՄ առաջնորդները համաձայնել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրել
19 Դեկտեմբեր, 2025 14:40
Եվրոպական միության առաջնորդները համաձայնության են եկել առաջիկա երկու տարիների ընթացքում Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին։
Նշվում է, որ վարկը կտրամադրվի ԵՄ ընդհանուր բյուջեի չօգտագործված միջոցների հաշվին և չի կապվի Եվրոպայում արգելափակված ռուսական ակտիվների հետ։
Գագաթնաժողովի մասնակիցների համաձայն՝ Ուկրաինան պարտավորվելու է մարել վարկը այն դեպքում, երբ Ռուսաստանը վճարի փոխհատուցումներ։ Ըստ աղբյուրի՝ որոշումը նպատակ ունի ապահովել Կիևի ֆինանսական կայունությունը և շարունակական աջակցությունը ԵՄ-ի կողմից։