Կարևոր իրադարձություններ

ՀԷՑ-ում 1753 աշխատակից այսօր պարգևատրվել է, ընկերության խնայողությունների հաշվին

23 Դեկտեմբեր, 2025 14:05
ՀԷՑ-ում 1753 աշխատակից  այսօր պարգևատրվել է, ընկերության խնայողությունների հաշվին
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էներգետիկի օրվա առիթով՝ ընդգծելով ոլորտի կարևոր դերը Հայաստանի էներգետիկ անվտանգության և զարգացման գործում։
 
Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 22-ը՝ տարվա ամենակարճ լուսային օրը, Հայաստանում նշվում է որպես Էներգետիկի օր, և շնորհավորել է էներգետիկայի ոլորտում աշխատող տասնյակ հազարավոր քաղաքացիներին, մասնավորապես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հազարավոր աշխատակիցներին։
 
Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ի գնահատանք ՀՀ-ում էներգետիկայի զարգացման և էներգետիկ անվտանգության ապահովման գործում ունեցած վաստակի՝ ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակիցներ, որոնք ունեն 25 և ավելի տարվա աշխատանքային փորձ, ընկերության խնայողությունների հաշվին պարգևատրվել են 25 հազարից մինչև 60 հազար դրամ (հարկված) պարգևավճարներով։
 
Ուղերձում հատուկ անդրադարձ է կատարվել նաև ՀԷՑ-ի ամենաերկարակյաց աշխատակցին․ ընկերությունում կա մասնագետ, որը 1964 թվականից աշխատում է համակարգում և ունի ավելի քան 61 տարվա աշխատանքային ստաժ։ Խոսքը ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի ենթակայանների «Սևան» խմբի պետ Էմիլ Բախշիի Գևորգյանի մասին է։
«Արևշատությու՛ն Ձեզ, պարոն Գևորգյան»,– նշել է Ռոմանոս Պետրոսյանը՝ եզրափակելով ուղերձը «Շնորհավոր Էներգետիկի օր» մաղթանքով։

Լրահոս

Դիտել ավելին