Պետությունը ամբողջությամբ կփոխհատուցի ԱԲ նախագծերի հաշվարկային ծախսերը
25 Դեկտեմբեր, 2025 12:18
Հայաստանում «Ամազոն» ընկերության հետ համագործակցությամբ կիրականացվի արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիր։
Ծրագիրը կիրականացվի Amazon Web Services (AWS) ընկերությանը սուբսիդիա տրամադրելու եղանակով։ Դրա շրջանակում սահմանափակ թվով ընտրված շահառուների կողմից փաստացի օգտագործված հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի ամբողջությամբ՝ 100 տոկոսով։
Ծրագրի նպատակն է խթանել արհեստական բանականության ոլորտի զարգացումը, հնարավորություն տալ տեղական թիմերին և կազմակերպություններին օգտվել բարձրորակ հաշվարկային հզորություններից և զարգացնել մրցունակ տեխնոլոգիական լուծումներ։