Կարևոր իրադարձություններ

Վարչապետը մասնակցել է Ջերմուկում անցկացվող «Ֆեստիվառ» փառատոնին

03 Հունվար, 2026 22:04
Վարչապետը մասնակցել է Ջերմուկում անցկացվող «Ֆեստիվառ» փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին, որը առաջին անգամ անցկացվում է ձմեռային ձևաչափով։

Փառատոնի ընթացքում երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով՝ ողջունելով ջերմուկցիներին և քաղաքում գտնվող հյուրերին, շնորհավորել նրանց Ամանորի առիթով և ընդգծել, որ «Ֆեստիվառ»-ն այս տարի առաջին անգամ է կազմակերպվում ձմռանը։ Վարչապետը նշել է, որ ուրախությամբ է արձանագրում՝ Ջերմուկում տիրում է տոնական մթնոլորտ, քաղաքը ապրում է բնականոն կյանքով և շարունակաբար զարգանում։ «Ուզում եմ բոլորիդ ողջունել և իսկապես գնահատել այն փաստը, որ մեզ հաջողվեց 2025-ից 2026-ի տարեմուտը՝ Նոր տարին, դիմավորել բարձր տրամադրությամբ։ Համոզված եմ, որ նույն դրական էներգիայով կշարունակենք նաև այս տարին, և Հայաստանի Հանրապետությունը բնականոն կերպով կշարունակի իր զարգացումը՝ հանուն քաղաքացիների ազատության, երջանկության և բարեկեցության»,- նշել է վարչապետը։

«Ֆեստիվառ»-ի շրջանակում, այլ միջոցառումներին զուգահեռ, տեղի է ունեցել նաև մեծ համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել սիրված արտիստներ Արամ MP3-ը և Yellowheart-ը։ Բացառիկ ելույթով նրանց միացել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Ալբերտը։

Լրահոս

Դիտել ավելին