Կարևոր իրադարձություններ

Պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծումը

08 Հունվար, 2026 14:02
Պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծումը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ այս փուլում այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 7-ին հայտնել էին, որ Բաքուն հունվարի 8-ին Հայաստան կուղարկի նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ։ Ըստ այդ տեղեկությունների՝ նախատեսվում է փոխադրել շուրջ 1000 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք, ինչպես նաև 1800 տոննա A95 տեսակի բենզին։

Լրահոս

Դիտել ավելին