Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ԱԳ նախարարը ակտիվ շփումների մեջ է իրանցի և ամերիկացի պաշտոնյաների հետ

14 Հունվար, 2026 15:21
Թուրքիայի ԱԳ նախարարը ակտիվ շփումների մեջ է իրանցի և ամերիկացի պաշտոնյաների հետ
Թուրքիան բանակցություններ է վարում ոչ միայն իրանցի, այլև ամերիկացի պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերջին 24 ժամվա ընթացքում երկու հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Բացի այդ, Ֆիդանը երեկ Անկարայում հանդիպել է ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքին։

Լրահոս

Դիտել ավելին