Հայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ նշել է Հովհաննես Ծառուկյանը՝ անդրադառնալով Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը։
Նրա խոսքով՝ այսօր Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցվել հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին։ Ծառուկյանը ընդգծել է, որ ամեն վայրկյան հիշում են նրանց սխրանքն ու քաջությունը և հավերժ պահում նրանց անունները սրտերում։
«Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակված զինվորներին, խոնարհում՝ նրանց ընտանիքներին, և աղոթք բոլոր անհետ կորածների վերադարձի համար»,- գրել է նա։