Կարևոր իրադարձություններ

Վերացվել են Հայաստանի և Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները

04 Փետրվար, 2026 19:14
Վերացվել են Հայաստանի և Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները
Վերացվել են Հայաստանի և Թուրքիայի հետ Վրաստանի պետական սահմաններին բեռնատար ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
Նշվում է, որ սահմանափակումները կիրառվել էին գիշերից՝ ձյան առատ տեղումների, ցածր ջերմաստիճանի և ձնաբքի պատճառով։ Միևնույն ժամանակ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված էր։
Սակայն Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածը շարունակում է փակ մնալ։ Վերին Լարսի անցակետի մոտ այս պահին կուտակվել է 1540 բեռնատար ավտոմեքենա։
Ճանապարհային ծառայությունները շարունակում են հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կհայտնեն փոփոխությունների մասին։

Լրահոս

Դիտել ավելին