Փետրվարի 9-12-ը Երեմյան կաթնամթերքը Մոսկվայում մասնակցեց տարածաշրջանային ամենամեծ PRODEXPO միջազգային սննդի և խմիչքի ցուցահանդեսին։ Առանձին տաղավարով ներկայացվեցին Երեմյան կաթնամթերքի ավելի քան 60 անուն անարատ ապրանքատեսականին, Սերմից՝ սեղան հայեցակարգով Հայաստանում ամենամեծ սեփական խելացի ֆերմայի գործունեությունը և առողջ կենսակերպին ուղղված ծրագրերը։
Էքսպոն միավորել էր առաջատար արտադրողներին, ներմուծողներին և HoReCa մասնագետներին տասնյակ երկրներից։ Ցուցահանդեսին ներկայացված էին 2000-ից ավելի ընկերություն շուրջ 40 երկրից, այցելությունների թիվը գերազանցում էր 70,000-ը։
Երեմյան կաթնամթերքի տաղավարը դարձավ հազարավոր այցելուների սիրելի անկյուններից մեկը։ Նրանց հատկապես հիացրեց Երեմյան Ա կարգի կաթի անարատ համը, հայկական պանիրների տեսականին և աշխարհում միակ չիչխանի յոգուրտը։ Այցելուները նաև մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ընկերության գործունեության նկատմամբ, որը վերահսկում է կաթնամթերքի արտադրական փակ շղթան անասնակերի աճեցումից մինչ առողջ արտադրանքը սպառողի սեղանին հասցնելը։
«Այս բնական համերը տանում են մանկություն։ Երբեք չիչխանի յոգուրտ չէիք փորձել։ Այն այժմ մեր ամենասիրելի յոգուրտի տեսակն է։ Հայկական պանիրներից հատկապես սիրեցինք Լոռին, հորած պանիրը, իսկ իտալական պանիրները պարզապես ֆանտաստիկ են, հատկապես հատիկավոր մոցարելլան և բուրրատան»,-նշում էին էքսպոյի այցելուները։
Հիշեցնենք, որ Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում FSSC 22000 սննդի անվտանգության սերտիֆիկացմամբ, մանկական և Ա կարգի կաթի վկայագրմամբ։