Կարևոր իրադարձություններ

Հաշվի առնելով Եկեղեցու դեմ թշնամանքի գործողությունները, համերաշխության գաղափարները ձեզ համար պիտի անհասկանալի լինեին․ Աբովյան

17 Փետրվար, 2026 12:34
Հաշվի առնելով Եկեղեցու դեմ թշնամանքի գործողությունները, համերաշխության գաղափարները ձեզ համար պիտի անհասկանալի լինեին․ Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են
Ի պատասխան Արսեն Թորոսյանի և ՔՊ-ական որոշ դեմքերի ջզաձգությունների.
Իսկ ինչպե՞ս է կոչվում «Քաղաքացիական պայմանագիր» +Ֆիդանի աջակցություն+ Թուրքիային ու Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհ+ Ջերմուկի գլխին ադրբեջանական զորք+ կորսված Արցախ+ 5000 զոհ համադրությունը։ Ու ինչպե՞ս են կոչվում դրանից հետո Ալիևին ուղղված հրապարակային ստորացուցիչ շնորհակալությունները։
Իհարկե, հաշվի առնելով հանրության պառակտման, նույնիսկ սեփական Եկեղեցու դեմ թշնամանքի գործողությունները, բնական է, որ հանրային համերաշխության ու միասնության գաղափարները ձեզ համար պիտի անհասկանալի ու անընդունելի լինեին»։

Լրահոս

Դիտել ավելին