Կարևոր իրադարձություններ

Ժուռնալիստների միության նախագահը պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները

17 Փետրվար, 2026 15:16
Ժուռնալիստների միության նախագահը պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները
Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Պետրոս Ղազարյանի։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումով Սեյրանյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ղազարյանին հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Հայցադիմումի հիմք է հանդիսացել Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս անդրադարձել է մի շարք անձանց՝ նշելով, թե նրանք պաշտպանել են Վլադիմիր Սոլովյովի սպառնալիքը և հարձակվել են նրան քննադատողների վրա։
Հայցվորի գնահատմամբ՝ այդ հայտարարությունները զրպարտություն են։ Սեյրանյանը պահանջում է ոչ միայն հրապարակային հերքում, այլև զրպարտության համար 1 մլն դրամ փոխհատուցում։
Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։ Դեռևս որոշում չկա՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին