Կարևոր իրադարձություններ

ՊՆ ծառայողը Արարատի մարզում «BMW»-ով բախվել է ծառերին, հողաթմբերին և մшհացել

20 Փետրվար, 2026 11:05
ՊՆ ծառայողը Արարատի մարզում «BMW»-ով բախվել է ծառերին, հողաթմբերին և մшհացել

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբերին, մոտ 25 մետր շրջվելով հայտնվել բնակչի հողամասում։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նա ծառայում էր ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում։

Լրահոս

Դիտել ավելին