Կարևոր իրադարձություններ

Հիդրոօդերևութաբանության կենտրոնը հրապարակել է օդում փոշու պարունակության տվյալները

21 Փետրվար, 2026 13:00
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը հրապարակել է օդում փոշու պարունակության տվյալները
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության տվյալները՝ փետրվարի 7-13-ը (2026թ.)։
Ներկայացված տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Վանաձոր քաղաքում՝
• Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ փետրվարի 8-ին,
• Հերացի և Վարդանանց փողոցների հարակից տարածքներում՝ չի գերազանցել։
Հրազդան քաղաքում՝ փետրվարի 7-9-ը,
Արարատ քաղաքում՝ փետրվարի 7-ին, 11-ին և 13-ին։
Գյումրի քաղաքում՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի արձանագրվել։

Լրահոս

Դիտել ավելին