Ուշացումներ են եղել Սոչիի օդանավակայանում, հետաձգվել է նաև դեպի Երևան թռիչքը
24 Փետրվար, 2026 11:22
Սոչիի միջազգային օդանավակայանում երեկվանից ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները՝ անվտանգային նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնում են ռուսական աղբյուրները։
Ռոսավիացիան տեղեկացրել է, որ երեկ չորս անգամ հայտարարվել է ժամանակավոր սահմանափակում։ Օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է փետրվարի 24-ի առավոտյան՝ ժամը 08:04-ին։
Kuban24.tv-ի փոխանցմամբ՝ սահմանափակումները մտցվել են փետրվարի 23-ի առավոտից՝ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով։
Օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներով՝ փետրվարի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 06:10-ի դրությամբ ուշացել է 60 թռիչք, այդ թվում՝ նաև Սոչի–Երևան ուղղությամբ։ Դրանցից 27-ը չեն կարողացել մեկնել դեռ փետրվարի 23-ի երեկոյից ի վեր, իսկ 42 ժամանում ուշացել է։
Նշվում է, որ Fly One ավիաընկերության Սոչի–Երևան չվերթը, որը նախատեսված էր փետրվարի 23-ին ժամը 20:00-ին, ըստ էլեկտրոնային չվացուցակի, կկայանա այսօր։