Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չորեքշաբթի օրը երկօրյա այցով ժամանել է Իսրայել, հայտնում է Ռոյթերս-ը:
Երկու երկրներն էլ այս այցը դիտարկել են որպես հարաբերությունների խորացման հնարավորություն՝ այն ժամանակահատվածում, երբ տարածաշրջանային անհանգստություններն աճում են Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական բախման վտանգի պատճառով:
Ակնկալվում է, որ երկու առաջնորդները, ովքեր միմյանց բնութագրում են որպես ընկերներ, բանակցություններ կվարեն արհեստական բանականության, ինչպես նաև պաշտպանության ոլորտների շուրջ՝ այն պահին, երբ Իսրայելը ձգտում է ավելացնել իր ռազմական արտահանման ծավալները:
Իսրայելի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ այցը ճանապարհ կհարթի բազմաթիվ ոլորտներում նոր գործընկերությունների և համագործակցության համար:
Իսրայելի ԱԳՆ պաշտոնյան հավելել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են զգալի առաջընթացի շեմին:
Սպասվում է, որ Մոդին ելույթ կունենա Իսրայելի խորհրդարանում և ծաղկեպսակ կդնի «Յադ Վաշեմ» Հոլոքոստի պաշտոնական հուշահամալիրում: