Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան ուժեղացնում է միջուկային զսպումը․ Մակրոն

03 Մարտ, 2026 10:18
Ֆրանսիան ուժեղացնում է միջուկային զսպումը․ Մակրոն
Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը և կամրապնդի զսպման ուժը՝ հաշվի առնելով գլոբալ հակամարտությունների միջուկային շեմը հատելու ռիսկի աճը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Reuters գործակալությունը։
Բրետանում գտնվող սուզանավային բազայից ունեցած ելույթում Մակրոնը նշել է, որ աշխարհաքաղաքական ցնցումների այս փուլում անհրաժեշտ է ֆրանսիական զսպման մոդելի «կոշտացում»։ Նա հավելել է, որ նոր մարտագլխիկների քանակի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չեն հրապարակվի։
«Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչել։ Վախ ներշնչելու համար պետք է ուժեղ լինել»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Ներկայում Ֆրանսիան ունի շուրջ 280-290 միջուկային մարտագլխիկ։
Մակրոնի խոսքով՝ միջուկային դոկտրինի փոփոխությունները քննարկվել են ԱՄՆի և Մեծ Բրիտանիաի ներկայացուցիչների հետ։ Նա նաև նշել է, որ Գերմանիան Ֆրանսիայի առանցքային գործընկերն է միջուկային զսպման ոլորտում։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ այս տարի կարող են սկսվել համագործակցության առաջին քայլերը՝ ներառյալ ռազմավարական վայրեր այցելություններ և համատեղ զորավարժություններ։ Նրա խոսքով՝ Լեհաստանը, Նիդերլանդները, Բելգիան և Դանիան կկարողանան մասնակցել ֆրանսիական միջուկային ռազմական խաղերին։
Միևնույն ժամանակ, Մակրոնը ընդգծել է, որ միջուկային հարվածների վերաբերյալ վերջնական որոշումների կայացումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասության շրջանակում։ Նա նաև չի բացառել, որ որոշ պայմաններում հնարավոր կլինի ռազմավարական ակտիվներ տեղակայել այլ եվրոպական երկրներում, որոնք կմիանան նոր «առաջխաղացման զսպման» դոկտրինային։

Լրահոս

Դիտել ավելին