Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը պահանջում է Սողոմոնյանից բռնագանձել Հյուսիսային պողոտայի 2 գույք և 8 մլն դրամ

03 Մարտ, 2026 12:25
Դատախազությունը պահանջում է Սողոմոնյանից բռնագանձել Հյուսիսային պողոտայի 2 գույք և 8 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազությունի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
Դատախազության համապատասխան վարչությունը դատարան է ներկայացրել պահանջ՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 մլն դրամ, ինչպես նաև 8 մլն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ։
Նշվում է, որ Էռնեստ Սողոմոնյանը հանդիսանում է Վիկտոր Սողոմոնյանի հայրը, որը նախկինում ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Լրահոս

Դիտել ավելին