Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիսավոր միջոցառում՝ նվիրված համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյան 80-ամյակին։ Միջոցառման ընթացքում նրան շնորհվեց համալսարանի բարձրագույն պարգևը՝ Պատվո շքանշանը։ Տասնամյակներ շարունակ գիտական և կրթական ոլորտում գործունեություն ծավալած պրոֆեսորը շարունակում է ղեկավարել Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնը՝ նպաստելով ինժեներական կրթության զարգացմանը Հայաստանում։