Կարևոր իրադարձություններ

Աբու Դաբիից և Դուբայից դեպի Օման անվճար տեղափոխվել են ՀՀ քաղաքացիներ

08 Մարտ, 2026 18:05
Աբու Դաբիից և Դուբայից դեպի Օման անվճար տեղափոխվել են ՀՀ քաղաքացիներ
Մարտի 8-ին Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 54 քաղաքացու անվճար տեղափոխում։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ տեղափոխված քաղաքացիներից 15-ը եղել են Աբու Դաբիում, իսկ 39-ը՝ Դուբայում։
Մարտի 8-ի առավոտյան դրությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության կողմից հրապարակված հայտարարության ցանկում գրանցված է այնտեղ մնացած 95 ՀՀ քաղաքացի։

Լրահոս

Դիտել ավելին