Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հերքում է Կութի ուղղությամբ նոր ադրբեջանական դիրքի մասին տեղեկությունը

12 Մարտ, 2026 15:23
Փաշինյանը հերքում է Կութի ուղղությամբ նոր ադրբեջանական դիրքի մասին տեղեկությունը
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նոր մարտական դիրք են տեղակայել Հայաստանի տարածքում։
Վարչապետի խոսքով՝ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
«Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,– ասել է Փաշինյանը՝ հավելելով, թե Հայաստանում խաղաղություն է։
Վարչապետը նաև հարց է բարձրացրել նման տեղեկությունների տարածման վերաբերյալ՝ նշելով․ «Որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն և այլն, լուսաբանեք, իմանանք՝ որտեղ կա այդ ամենը»։
Փաշինյանը նաև անդրադարձել է անհետ կորածների հարազատների հետ հանդիպումներին՝ ընդգծելով, որ բազմիցս հանդիպել է նրանց հետ և պատրաստ է շարունակել այդ հանդիպումները, սակայն դրանք պետք է ունենան հստակ նպատակ և օրակարգ։

Լրահոս

Դիտել ավելին