Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարված խուզարկության դեմ ներկայացված բողոքը

13 Մարտ, 2026 11:09
Վերաքննիչ դատարանը բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարված խուզարկության դեմ ներկայացված բողոքը
Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է իր ներկայացրած բողոքը՝ կապված «Իզմիրլյան բժշկական կենտրոն»ում կատարված խուզարկության հետ։
Նրա խոսքով՝ դատավոր Հարություն Պետրոսյանի որոշմամբ բավարարվել է նաև բուժկենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացված բողոքը։
Ֆանյանը նշել է, որ սա արդեն երրորդ որոշումն է, որով վերաքննիչ դատարանը հաստատում է «Իզմիրլյան» ԲԿ-ում իրականացված խուզարկությունները թույլատրելու վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումների անհիմն լինելը։

Լրահոս

Դիտել ավելին