Կարևոր իրադարձություններ

«Տնտեսական ալիք» նախաձեռնության կողմից կազմակերպվել էր քննարկում՝ տնտեսագետների և այլ մասնագետների մասնակցությամբ.Մելքումյան

16 Մարտ, 2026 17:39
«Տնտեսական ալիք» նախաձեռնության կողմից կազմակերպվել էր քննարկում՝ տնտեսագետների և այլ մասնագետների մասնակցությամբ.Մելքումյան

Միքայել Մելքումյանը գրել է.

 

«Հայաստանի Հանրապետության հանրային, տնտեսական և սոցիալական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ներկայումս ձևավորվել է ճգնաժամային իրավիճակ, ինչպես նաև արտաքին ու ներքին սպառնալիքներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել Նոր Տնտեսական և Արդյունաբերական Քաղաքականություն։ 

Ս․թ․ մարտի 14-ին «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում «Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնության կողմից կազմակերպվել էր քննարկում՝ տնտեսագետների, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների և այլ մասնագետների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում իմ կողմից ներկայացվեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու հիմնական ուղիները, որոնք ամփոփված են նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերի շրջանակներում։ 

                                                                                  

Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերը․

 

1․ 10 մարզ՝ հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի։

2․ Ներդրումների աջակցության / Մեկ պատուհան / ծրագրի անհապաղ գործարկում։

3․ Առաջիկա երկու տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանում ներկայումս սահմանված 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձը պետք է դառնա առնվազն 120 հազար դրամ,այսինքն գործող 300 հազար դրամ միջին աշխատավարձի 40 տոկոսը։

4․ Թոշակները և աշխատավարձերը պետք է գնաճից առաջանցիկ ինդեքսավորվեն /ավելանան/  և  նվազագույն թոշակը  պետք  է  ցածր  չլինի նվազագույն կենսաապահովման  զամբյուղից՝  կազմելով  82 հազար դրամ։

5․ Փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկի տոկոսադրույքը պետք է սահմանվի 1 տոկոս։

6․ Գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է իջեցվեն 10 տոկոսով։

7․ 2026թ․ դրությամբ սահմանված գույքահարկի դրույքաչափը պետք է կրճատվի առնվազն 2 անգամ։

8․ Մինչև 3 մլն․դրամ վարկեր ունեցող մեր համաքաղաքացիների համար տույժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում /ամնիստիա/։

9․ Մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսությունների բերքի մթերման և իրացման նախնական պայմանագրերի կնքում և պետական աջակցությամբ բոլոր մարզերում սառնարանային,պահեստային և տարայավորման տնտեսությունների ձևավորում։

10․ Բարձրագույն կրթությունը Հայաստանում պետք է լինի անվճար։

 

Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք նախաձեռնություն»:

Լրահոս

Դիտել ավելին