Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ
23 Մարտ, 2026 15:27
Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով ` Քրեական օրենսգրքի 247֊րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին: Այս մասին ԶԼՄ-երին հայտնել են Դատախազությունից: