Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն վերացրեց Մայր Աթոռին հող սեփականությամբ տրամադրելու հնարավորությունը

25 Մարտ, 2026 12:48
ԱԺ-ն վերացրեց Մայր Աթոռին հող սեփականությամբ տրամադրելու հնարավորությունը
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի, կտրվի միայն անհատույց օգտագործման իրավունքով:
ԱԺ-ն 2-րդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ՏԿԵ նախարարության ներկայացրած ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված կարգավորման վերանայմանը, որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով:
Հաշվի առնելով, որ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը վերաբերելի է պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելուն եւ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով արդեն իսկ նախատեսված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին). առանց մրցույթի, անհատույց (մշտական) պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրում, ուստի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը»,- գրված է օրենքի նախագծում:

Լրահոս

Դիտել ավելին