Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը բողոքարկել է ՊՎԾ նախկին ղեկավարի գործով արդարացման դատավճիռը

25 Մարտ, 2026 15:07
Դատախազությունը բողոքարկել է ՊՎԾ նախկին ղեկավարի գործով արդարացման դատավճիռը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, 2025թ. մայիսի 29-ին Դավիթ Սանասարյանի գործով արդարացման դատավճիռ է կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Այժմ դատախազությունը բողոք է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով մեղադրյալներն ի սկզբանե չորսն են եղել. Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվել են նաև ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։ Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Աղբյուրը` Փաստինֆո

Լրահոս

Դիտել ավելին