Կարևոր իրադարձություններ

Բագրատ Գալստանյանը՝ սահմանազատման գործընթացի և քաղաքական ճնշումների մասին

26 Մարտ, 2026 11:18
Բագրատ Գալստանյանը՝ սահմանազատման գործընթացի և քաղաքական ճնշումների մասին
Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետը Եվրոպայի խորհրդարանում հանդես է եկել կեղծ և մոլորեցնող հայտարարություններով՝ մեղադրելով նրան սահմանադրական կարգը խախտելու, ժողովրդին ճնշելու և ազգային շահերին վնասելու մեջ։
 
Նա քննադատել է նաև Եվպրոպայի խորհրդարանի պատգամավորներին՝ նրանց մեղադրելով երկակի չափանիշների և տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտեսման մեջ։
 
Գալստանյանը նշել է, որ իր շարժումը սկսվել է սահմանազատման գործընթացի դեմ՝ այն համարելով թե՛ իրավական, թե՛ բարոյական խնդիր։ Նրա խոսքով՝ գործընթացը պետք է իրականացվի արդարության, փոխադարձության և համապարփակ խաղաղության շրջանակում։
Նա նաև պնդել է, որ իշխանությունները ճնշումներ են գործադրել ընդդիմության և եկեղեցու նկատմամբ, իսկ բողոքի ցույցերը՝ բռնի կերպով ճնշվել են։
Արձանագրելով, որ ինքն ու իր աջակիցները գտնվում են կալանքի տակ, Գալստանյանը հայտարարել է, որ պայքարը շարունակելու է՝ հանուն «ազատ և անկախ Հայաստանի»։

Լրահոս

Դիտել ավելին