Կարևոր իրադարձություններ

Մարտին Հայաստանում սպառողական ապրանքների մեկամյա գնաճը կազմել է 4.5 տոկոս

03 Ապրիլ, 2026 20:46
Մարտին Հայաստանում սպառողական ապրանքների մեկամյա գնաճը կազմել է 4.5 տոկոս

Ընթացիկ տարվա մարտին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5 տոկոս։

 

Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

 

2026 թվականի առաջին եռամսյակում սպառողական գների ինդեքսը 4․2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշից։ Մարտին՝ 2025-ի դեկտեմբերի համեմատ նշված ինդեքսը աճել է 3․2 տոկոսով։ Նախորդ տարվա մարտի համեմատ աճը 4․5 տոկոս է, իսկ փետրվարի համեմատ մեկամսյա գնաճը կազմել է 0․7 տոկոս։

 

Սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքի գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 6․8 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ գներն աճել են 1․8, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 7․8, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ՝ 7․2 տոկոսով։

Ոգելից խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 9․3 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ գներն աճել են 0․5, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 8․6, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ՝ 4 տոկոսով։

Հագուստի և կոշկեղենի գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 0․6 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ գները նվազել են 0․2 տոկոսով, սակայն նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 1 տոկոսով։ 2025-ի դեկտեմբերի համեմատ այս ապրանքատեսակների գները նվազել են 1․1 տոկոսով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 0․1 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ նվազել են 0․7, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 0․3, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ՝ 0․1 տոկոսով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 0․4 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ աճել են 0․7, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 0․6, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ՝ 0․7 տոկոսով։

Առողջապահության ոլորտում գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 4 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ աճել են 0․5, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 4․5, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ՝ 3․1 տոկոսով։

Տրանսպորտի գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 3․3 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ նվազել են 0․4, սակայն նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 2․1 տոկոսով։ 2025-ի դեկտեմբերի համեմատ գները նվազել են 2․8 տոկոսով։

Կապի ոլորտում գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 0․5 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ աճել են 0․3, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 0․7 տոկոսով, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ մնացել են անփոփոխ։

Հանգստի և մշակույթի ոլորտում գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 0․3 տոկոսով ցածր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ աճել են 0․6, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0․7 տոկոսով։ Մարտին՝ 2025-ի դեկտեմբերի համեմատ աճել են 1․3 տոկոսով։

Կրթության ոլորտում գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 8․3 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը դարձյալ կազմել է 8․3 տոկոս։ Մարտին՝ փետրվարի և 2025-ի դեկտեմբերի համեմատ գները մնացել են անփոփոխ։

Ռեստորանների և հյուրանոցների գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 3․8 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 4․3, փետրվարի համեմատ՝ 0․3, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ՝ 1․7 տոկոսով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գծով գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 2․4 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ նվազել են 0․1 տոկոսով, նախորդ տարվա մարտի համեմատ աճել են 2․4, իսկ դեկտեմբերի՝ 0․4 տոկոսով։

Լրահոս

Դիտել ավելին