Տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը։ Ռուսաստանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը խթանելու պատրաստակամության համար։
Պուտինը և Էրդողանը նշել են, որ Իրանի շուրջ լարվածությունը հանգեցնում է բացասական հետևանքների, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտի համար։ Կողմերը քննարկել են ռուս-թուրքական քաղաքական, առևտրային և տնտեսական կապերի ընդլայնման հետագա քայլերը։
Առաջնորդները նշել են քայլերի համակարգման կարևորությունը՝ հաշվի առնելով Կիևի կողմից Սև ծովում գազատարներին հարվածելու փորձերը։ Պուտինը և Էրդողանը նշել են Պարսից ծոցում արագ հրադադարի անհրաժեշտության վերաբերյալ իրենց ընդհանուր դիրքորոշումները։