Կարևոր իրադարձություններ

Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել

03 Ապրիլ, 2026 21:09
Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել

Այսօր՝ ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի ծննդատանը մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Մարգարյանի ամուսինը պատմել է, որ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, և անգամ կեսարյան հատման անհրաժեշտության մասին խոսք չի գնացել։

«Սա մեր երրորդ երեխան էր։ Նախորդ երկուսն էլ ծնվել են բնական ճանապարհով։ Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, կնոջս բերել ենք Արթիկի ծննդատուն։ Մինչև ժամը 18։00-ն մեզ վստահեցնում էին, որ ամեն ինչ նորմալ է, երեխայի սրտի զարկերը լսվում են։ Սակայն վերջում ծնունդն ընդունող գինեկոլոգ Կարինե Չոփիկյանը տեղեկացրեց, որ նորածինը մահացել է՝ առաջացած բարդությունների պատճառով»,- նշել է նա։

Լրահոս

Դիտել ավելին