Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը հանդիպել է «Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ

03 Ապրիլ, 2026 22:58
Ծառուկյանը հանդիպել է «Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ

<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել <<Մայր Հայաստան>> կուսակցության վարչության անդամների հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, <<Առաջարկ Հայաստանին>> ծրագրի հիմնական ուղղություններին, համագործակցության շրջանակներին, կողմերի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։

Ներկաները կարևորել են նման ձևաչափով քննարկումների շարունակականությունը՝ նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ համագործակցության համատեղ օրակարգ։

Լրահոս

Դիտել ավելին