Կարծում եմ՝ վաղը կկարողանանք համաձայնության գալ Իրանի հետ, ըստ Fox News-ի, հայտարարել է Թրամփը։ Միաժամանակ, Թրամփը չի բացառել «ամեն ինչ պայթեցնելու և նավթը վերցնելու» հնարավորությունը, եթե գործարքը չկայանա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը գրել էր․
«Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր։ Նման բան երբեք տեղի չի ունեցել։ Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք։ Փառք Ալլահին»։