Սամվել Կարապետյանը այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսել է: Այս մասին ԱԺ-ի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը:
«Սամվել Կարապետյանը 2 ամսից, երբ ընտրվի վարչապետ՝ կունենա միայն ՀՀ քաղաքացիություն»,- նշել է նա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք «Ուժեղ Հայաստան»-ը պատասխանատվություն է ստանձնում Վլադիմիր Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության մասով, Ալեքսանյանը նշել է, որ իրենք հայամետ ուժ են, իսկ ինչ վերաբերում է ռուսական անձնագիր ունենալուն՝ Սամվել Կարապետյանը նաև Եվրամիության անձնագիր ունի:
«Մեզ ոչինչ չի խանգարի ուժեղ Հայաստան ունենալու համար, մեր ժողովուրդը որոշել է, որ իրեն պետք է փոփոխություններ»:
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հանրության հետ չհաղորդակցվելուն ու իշխանության մատնանշած՝ խոսելու, հանրությանը դիմելու ու ճեպազրույցներ տալու ունեցած հնարավորությանը՝ Ալեքսանյանը շեշտել է, որ տևական ժամանակ այն չի եղել, ու երբ հայտարարել են, որ նման հնարավորություն կա, իրականում չի եղել: