Գագիկ Ծառուկյանը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սուրեն Սուրենյանցը։
Վերջինս, ով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահն է և միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը, նշել է, որ իրենց քաղաքական ուժը բացառում է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Սուրենյանցի խոսքով՝ քաղաքական դաշտում արդեն ձևավորվում են խոշոր կոնսոլիդացիաներ, և առաջիկա ընտրությունները կընթանան այլ սցենարով, քան 2021 թվականին։ Նա նաև ընդգծել է, որ իրենց նպատակը ընտրություններում հաղթանակն է։